Արեգակնային համակարգի մոլորակները

Մաս 1

Արեգակն ու նրա շուրջը պտտվող բոլոր երկնային մարմինները՝ մոլորակները, նրանց արբանյակները, հազարավոր քարաբեկորները միասին, կազմում են Արեգակնային համակարգը։

Արեգակնային համակարգը նաև մեր մոլորակի «տունն» է, եթե կարելի է այդպես ասել։ Իսկ առհասարակ այս «ընտանիքում» կա 8 մոլորակ, որոնց մեծ մասը գոնե 1 արբանյակ ունի: Երկրի բնական արբանյակը, օրինակ, Լուսինն է։ Ի դեպ, հնում արբանյակ են անվանել ծառային, որը միշտ տիրոջ կողքին էր. ուղեկցում էր նրան և ըստ անհրաժեշտության` հոգում նրա այս կամ այն կարիքը։ Այդ առումով՝ Լուսինն իսկապես «օգնական» է․ կյանքը Երկրի վրա անհնար կլիներ առանց նրա լուսարձակման ու մագնիսական հատկանիշների (թեպետ գիտենք, որ լույսը ինքը չի արձակում, այլ անդրադարձնում է Արեգակից)։

Արեգակի շուրջը պտտվում են նաև բազմաթիվ այլ, ավելի փոքր երկնային մարմիններ, որոնք, սակայն, ի տարբերություն մոլորակների, անկանոն ձև ունեն՝ կարտոֆիլի նման, նաև չափազանց փոքր են և կոչվում են երկնաքարեր։

Իսկ 8 մոլորակներն են Մերկուրին (հայկական անունը՝ Փայլածու), Վեներան (Արուսյակ), Երկիրը, Մարսը (Հրատ), Յուպիտերը (Լուսնթագ), Սատուրնը (Երևակ), Ուրանը և Նեպտունը։

Այս մոլորակներից առաջին չորսը՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը, կարծր են: Յուպիտերն ու Սատուրնը գազի վիթխարի գնդեր են, սակայն չեն այրվում, ինչպես աստղերը, ուստի և համարվում են մոլորակ։ Իսկ Ուրանը և Նեպտունը կազմված են գազից և սառույցից:

Մաս 2

Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը Յուպիտերն է՝ պատված պարուրաձև ոլորվող ամպերով: Յուպիտերը բաղկացած է հիմնականում ջրածնից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *