Մայրենի ստուգատես

Կարդա´ տեքստը և պ´ր առաջադրանքները:

                                       Ալիյա Կամայ

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին  թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը: Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով

  2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  3. ագեվազներ,
  4. վագերաձիեր,
  5. մամոնտներ,
  6. դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։ Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր

Ճիշտ-սխալ

Դժվար-հեշտ
անսովոր-սովոր

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:Զեվրեր, թշնամիներ

  •  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  • զեբր,
  • գծավոր,
  • երկու,
  • վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Մայրենի

Երգել,-գործողություն

Սեղան-առարկա

Երեք-թիվ

սպիտակ-հատկանիշ

գեղեցիկ-հատկանիշ

Ծառեր-առարկա

ուտում է-գործողություն

Իմ սիրելի դասընկերը ծննդյանս օրը ինձ նվիրեց մի մեծ ու կարմիր տուփ։

Բարոն Մյունհաուզենի արկածները


Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացնն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։Զ

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/Ամուր բռնեց պարանի ներքևի ծայրը , կացնով կտրեց վերևի ծայրը և կապեց ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին+++

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Եղեւնգներով աստիճաններ փորեց և դուրս ռկավ։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Որովհետև երկուսն էլ արծաթագույն էին։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։ -բացականչական

Մի ժամից հասա լուսնին-պատմողական

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող երկար լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր\

Շուտով երկար պարանը պրծավ, և  խելացի Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և հզոր երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել —

Դուրս գալ ——

Աճեցնել —-

Տեսնել —

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/

«Մաթեմատիկայի ստուգատես» երրորդ կանգառի իրականացում

  • Օրվա քանի՞ ժամն ես արթուն — 16
  • Օրվա քանի՞ ժամն ես խաղում բակում — 25րոպե
  • Օրվա քանի՞ ժամն ես աշխատում համակարգչով —6ժամ
  • Օրվա  քանի՞ ժամն ես կարդում —30րոպե
  • Օրվա քանի՞ ժամն ես  սպորտով զբաղվում —2ժամ
  • Օրա քանի՞ ժամն ես օգտագործում հեռախոսդ —25րոպե

«Մաթեմատիկայի ստուգատես» երկրորդ կանգառ

  • Պատկերի՛ր (3d paint -ով կամ քեզ հարամար այլ ծրագրով ) խորանարդ և ուղղանկյունանիստ:
  • Հաշվի՛ր 8սմ կող ունեցող խորանարդի մեկ նիստի պարագիծը և մակերեսը։

P=8×4=32

S=8×8=64

  • Հաշվի՛ր ուղղանկունանիստի մեկ նիստի պարագիծը և մակերեսը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

P=5+5+7+7=24

S=5×7=35

  • Աշխատանքի կատարման տևողությունը։

Թեստային աշխատանք.Երկիր, որտեղ ոչմի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կողքին

Վարդ

Տարօրինսկ
Անգամ

 2. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

3. Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
որտեղ -բարդ բառ
Մատ-պարզ բառ
քաղաքային-ածանցավոր

Գրիչ-ածանցավոր
4. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

Տներ,-գոյական

երկիր-գոյական

կլոր-ածական

կառուցված էին-բայ

5. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց -ճամփորդել
բ/պետք է վճարեք-պետքե վճարել
գ/ասաց-ասել
դ/երազում էր-երազել

6. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար——————————:
բ/Խաչն իմն է ———————— ես գիտեմ:
գ/Փողոցում ———————— փողոցում էլ կկորցնես:
դ/—————— գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

7. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
—————————

8. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական, մեկ հարցական նախադասություն: 

9.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

10.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

11. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

12. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Ինչ է տնտեսությունը

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  
գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:                   
Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:
Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:
Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:
Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
  6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Առաջին կանգառ

Նշի՛ր առաջադրանքի կատարման սկիզբը —11:30

Նշում է իր կանգած սկզբնական տեղը — 0

Կատարում է տեղից հեռացատկ և նշում է վերջնական կանգնած տեղը —1մ70սմ

Չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով —170սմ

Նշելով առաջադրանքի կատարման ավարտը-40վ

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա․ աղվեսի անունից

– Վայ, էս ինչ կրակն ընկա, ինչ անեմ որ չխայտառակվեմ։ Մտածեցի, որ պոչը մեր ինչին է պետք։
Բ․ աղվեսի պոչի անունից

-Ես ընկա թակարդի մեջ, էս տերս էլ ուզում է ինձ ու մյուս պոչերին թողնի առանձ տեր։


Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

-Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»: