Մայրենի ստուգատես

Կարդա´ տեքստը և պ´ր առաջադրանքները:

                                       Ալիյա Կամայ

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին  թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր այն նախադասությունը, որտեղ նկարագրված է զեբրերի արտաքինը: Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով

  2. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Ինչպե՞ս են այլ կերպ անվանում զեբրերին.
  3. ագեվազներ,
  4. վագերաձիեր,
  5. մամոնտներ,
  6. դինոզավրեր:
  • Ինչի՞ համար են զեբրերին անհրաժեշտ գծերը:
     
    Տեքստից դո՛ւրս գրիր այդ մասին պատմող հատվածը։ Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել

  • Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամ:
  • Զեբրերը վտանգի ժամանակ հավաքվում են և կազմում երամակ: 
  • Զեբրերը ինչպե՞ս են պաշտպանվում գիշատիչներից: Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար բարձրանում են սարերը:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար առանձնանում են իրենց խմբից:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար երամակ են կազմում:
  • Զեբրերը գիշատիչներից պաշտպանվելու համար տարածվում են տափաստանում:

  • Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է զեբրը։ Դո´ւրս գրիր զեբրին բնութագրող կամ նկարագրող երկու բառ։

  • Զեբրերի ձագերը խմբի մեջ ինչի՞ միջոցով են ճանաչում իրենց մորը: Ճիշտ պատասխանը ընդգծի´ր.

  • հոտի,
  • մարմնի գծերի,
  • խրխնջոցի,
  • աչքերի:

  •  Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Մեծ-փոքր

Ճիշտ-սխալ

Դժվար-հեշտ
անսովոր-սովոր

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված երկու բառ:Զեվրեր, թշնամիներ

  •  Ընդգծի´ր թիվ ցույց տվող բառը՝ թվականը.

  • զեբր,
  • գծավոր,
  • երկու,
  • վտանգ:
  1.  Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

«Սև», «սպիտակ»  բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:
  •  Ընդգծի´ր բարդ բառը.

  • գծավոր,
  • սպիտակ,
  • մազափունջ,
  • զեբր:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա․ աղվեսի անունից

– Վայ, էս ինչ կրակն ընկա, ինչ անեմ որ չխայտառակվեմ։ Մտածեցի, որ պոչը մեր ինչին է պետք։
Բ․ աղվեսի պոչի անունից

-Ես ընկա թակարդի մեջ, էս տերս էլ ուզում է ինձ ու մյուս պոչերին թողնի առանձ տեր։


Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

-Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Կռվարար նապաստակը

Հին Ճապոնիայում մի լեգենդ կա, որ մի նապաստակ ամենաուժեղ էր։ Ինքը միշտ շատ կռվարար,

էր, բայց դօրա մասին չէր մտածում։Մի օր թագավորը ասաց նրան.

-Դու պետք է գնաս և սպանես չար վիշապին։

Նապաստակը ասաց.

-Այո, կգնամ։

Նապաստակը գնաց սպանելու վիշապին։Ճամփին մի պառավ կին կանգնեցրեց իրեն և ասաց.

– Ուր ես գնում, այ դու նապիկ,- հարցրեց պառավը։

-Ես գնում եմ սպանելու չար վիշապին։

– Օօօ,- ասաց պառավը,- դե պետք է այս սուր թուրը վերցնես։

Նապիկը վերցրեց և գնաց։ Քայլեց, քայլեց, հասավ անտառ, այնտեղ համարյա մի ծառ ընկավ վրան, այդ վայրկյանին քամին ուժեղ փչեց